Ապրիլի 30-ին փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները եկել են Հայաստանի Ազգային ժողով եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պահանջել չեղարկել կառավարության կողմից նախկինում առաջարկված ոչ պոպուլյար հարկային փոփոխությունները։
Նրանք, մասնավորապես, դեմ են ՓՄՁ-ների համար շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս բարձրացնելուն, գույքագրում իրականացնելուն։ Այս ամենը, պահանջում է հաշվապահական ծառայություններ, որոնք աննախադեպ թանկ են փոքր բիզնեսի համար։
ԱԱՀ-ին եւ շահութահարկին փոխարինող շրջանառության հարկը Հայաստանում վճարում են տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը։ 2024թ. հունիսին Հարկային օրենսգրքում փոփոխություններ են ընդունվել, որոնք ուժի մեջ են մտել 2025թ. սկզբից։ Դրանք ենթադրում են շրջանառության հարկի դրույքաչափի գրեթե կրկնապատկում՝ փաստաթղթավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկը նվազեցնելու հնարավորությամբ։ Մասնավորապես, առեւտրի ոլորտում ընդգրկված ձեռներեցների համար նախաձեռնությունը սահմանել է եկամտի 10 տոկոս (նախկին 5 տոկոսի փոխարեն) դրույքաչափ՝ ծախսերի 9,5 տոկոսը հանելու հնարավորությամբ, բայց ոչ պակաս, քան շրջանառության 1 տոկոսը (փաստաթղթավորված ծախսերի նախկին 4 տոկոսի դիմաց, բայց ոչ պակաս, քան շրջանառության 1,5 տոկոսը):
Այսպիսով, արդյունավետ հարկը 2,3 տոկոսից բարձրանում է մինչեւ 4,1 տոկոս՝ ապահովելով լրացուցիչ հարկային մուտքեր 4,9 մլրդ դրամի չափով։

