Քոչարյանի քարոզչական մարգարիտները․ երբ «քաղաքական պայքարը» վերածվում է ֆեյսբուքյան քֆուրի

Ասում են՝ քաղաքական դաշտում ամեն ինչ տեսել էինք, բայց Քոչարյանի թիմի «քարոզչական թևը» ամեն օր ապացուցում է, որ քաղաքական ապշեցնող մարգարիտները դեռ վերջացած չեն։

Վերջին շրջանում թրենդի մեջ է հայտնվել մի նոր «աստղ»՝ Կարինե Տոնյան անունով։ Ի՞նչ է անում այս տիկինը։ Շատ պարզ․ ով համարձակվում է այլ տեսակետ հայտնել, քան Քոչարյանի վեհ ու անսասան ճշմարտությունն է, անմիջապես դառնում է Կարինեի լեզվաբանական հարձակման թիրախը։

Սոցիալական ցանցերում նա իրեն պահում է այնպես, կարծես իսկապես անտեսանելի է, և համոզված է՝ եթե հայհոյեց, ինքն իրեն քաղաքական բոնուս կբերի։ Մի տեսակ հիշեցնում է այն դպրոցականին, որ դասարանում լռում էր, բայց օնլայն խաղերում դառնում էր «հերոս»։

Իրականում սա ոչ թե «քարոզչություն» է, այլ քաղաքական անգրագիտության փառատոն։ Քոչարյանի թիմի լոգիկան մոտավորապես այսպիսին է` փաստերով հակադարձե՞լ -շատ բարդ է,քաղաքական ծրագրե՞ր ներկայացնել -առայժմ չկան,

Ի՞նչ է մնում` հայհոյել։

Եվ ահա, մեր հերոսուհին ու իր նմանները օր ու գիշեր զբաղված են ուրիշների կարծիքները «պատժելով»՝ համոզված, որ այսպես ժողովրդին կհամոզեն Քոչարյանի վեհության մեջ։

Բայց իրականությունը լրիվ հակառակն է․ որքան շատ են նրանք գռեհկանում, այնքան ավելի պարզ է դառնում, որ Քոչարյանի շուրջ ոչ թե քաղաքական ուժ է հավաքված, այլ վիրավորանքների կոլեկտիվ։

Հասարակությունը վաղուց հասկացել է՝ եթե ընդդիմախոսներին պատասխանում ես հայհոյանքով, ուրեմն փաստեր չունես։ Իսկ եթե փաստեր չունես, ուրեմն քաղաքականության մեջ անելիք չունես։

Կարծիքի լրագրող Անի Տերտերյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով