Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ

Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։
Դեռեւս 2025 թ․-ի նոյեմբերին քաղաքապետարանին գրավոր հարցմում էր արվել տեղեկություններ ստանալու համար Աջափնյակ կայարանի նախագծի գնման ընթացակարգի վերաբերյալ, սակայն գրավոր հարցման պատասխանն այդպես էլ չի ստացել։
Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանն այն եզակի կառույցն է, որին միասնական հարթակով ուղղված գրավոր նամակների ընթացքին հնարավոր չէ հետեւել e-request.am կայքով։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում պետք է փնտրել նամակի ընթացքի մասին տեղեկություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով