Օտարերկրյա ապրանքների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն պաշտպանում ամերիկյան շուկան, այլ միայն վնասում են նրա տնտեսությանը։ Նման կարծիք է հայտնել (Կենտրոնական բանկի գործառույթ կատարող) Ֆրանսիայի բանկի կառավարիչ Ֆրանսուա Վիլլերուա դը Գալյոն։
«Հովանավորչությունն անարդյունավետ է։ Դա նշանակում է, որ տնտեսական աճի տեմպը նվազում է, իսկ գնաճը՝ աճում», -ասել է նա RTL ռադիոյին տված հարցազրույցում։
Դը Գալոն հիշեցրել է, որ հունվարին, երբ Թրամփը դարձավ նախագահ, վերլուծաբանները կանխատեսում էին, որ ամերիկյան տնտեսությունը 2025 թվականին կաճի 2.5%-ով, սակայն այժմ նրանք նշում են 0.1% ցուցանիշ։
«Ոմանք նույնիսկ ԱՄՆ-ում անկում են ակնկալում», — նշել է Ֆրանսիայի բանկի ղեկավարը։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը վնասում է ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային տնտեսությանը։ Միևնույն ժամանակ, տնտեսագետի կարծիքով, Եվրոպան ավելի քիչ է տուժել, քան Միացյալ Նահանգները. առաջիկա երկու տարիների ընթացքում փորձագետները Եվրամիությունում գնաճի թռիչքաձև աճ չեն ակնկալում, սակայն տնտեսական աճի տեմպերը կդանդաղի, չնայած դա անկման չի հանգեցնի։

