Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել՝ Լիբիայի մահացած առաջնորդ Մուամմար Քադաֆիից նախընտրական քարոզարշավի համար անօրինական միջոցներ ստանալու համար, հաղորդում է France24-ը։
Դատավճռում ասվում է, որ նա բանտարկվելու է՝ անկախ նրանից՝ նա կբողոքարկի, թե ոչ։ Դատավորը նաև որոշել է, որ նա պետք է 100 հազար եվրո տուգանք վճարի։
Դատախազները պնդում են, որ Սարկոզին, որը միշտ հերքել է մեղադրանքները, Քադաֆիի հետ գործարք է կնքել 2005 թվականին։ Այդ ժամանակ նա Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն է եղել և դա արել է, որպեսզի ընտրարշավի ֆինանսավորում ստանա այն ժամանակվա մեկուսացված լիբիական կառավարությանը միջազգային ասպարեզում աջակցելու դիմաց:
Սարկոզին, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի որոշումը։

