Ֆրանսիայի տարածքի 70%-ում սահմանափակվել է ջրի օգտագործումը

Աննորմալ շոգի և երաշտի պատճառով Ֆրանսիան սուր ջրի պակաս է զգում։ Երկրի տարածքի 70%-ում դրա սպառումը սահմանափակվել է, հայտնում է Euronews-ը։Վերջին երեք ամիսներին Ֆրանսիան մեկը մյուսի հետևից բախվում է աննորմալ բարձր ջերմաստիճաններով և տեղումների բացակայությամբ շոգի ալիքների։ Աննորմալ եղանակն արդեն դարձել է հազարավոր մահերի և լայնածավալ անտառային հրդեհների պատճառ։ Այժմ շրջանները տառապում են ջրի պակասից։«Քանի որ Ֆրանսիան ապրում է հատկապես ուժեղ երաշտ, կլիմայի փոփոխության հետևանքները շարունակում են մեծացնել ճնշումը ջրային ռեսուրսների վրա», — հայտարարել են էկոլոգիական փոխակերպումների նախարարությունում՝ հավելելով, որ «Ֆրանսիայի տարածքի գրեթե 70%-ում գործում են ջրօգտագործման սահմանափակումներ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով