102 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիտի Մուրայաման. Kyodo

102 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիտի Մուրայաման։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Մուրայաման վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1994թ․ հունիսից մինչեւ 1996թ․ հունվար՝ գլխավորելով երեք ուժերից ձեւավորված կոալիցիոն կառավարությունը՝ Սոցիալիստական, Լիբերալ-դեմոկրատական կուսակցություններից եւ ոչ մեծ Սակիգակե նոր կուսակցությունից։

Մուրայաման հայտնի է իր 1995թ. հրապարակած հայտարարությամբ։ Դրանում նա պաշտոնական ներողություն է խնդրել Ասիայի բոլոր երկրներից, որոնք տուժել են ճապոնական գաղութարարությունից եւ ագրեսիայից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով