18-ամյա Դավիթին «Աբովյան» ՔԿՀ են տեղափոխել իր իսկ շահերից ելնելով. պարզաբանում

18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից «Աբովյան» ՔԿՀ են տեղափոխել իր իսկ շահերից ելնելով, այս մասին հայտնում  են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։

«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- այս մասին  ասաց Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ Դավիթի վիճակը լավ չէ։

«Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, էս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ այսօր, արդեն, Դավիթին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով