2018թ.-ից ի վեր աշխարհում բժշկական հաստատությունների վրա ավելի քան 7,4 հազար հարձակում է գրանցվել. ԱՀԿ

Ավելի քան 2400 բուժաշխատող և հիվանդ սպանվել և 5000-ը վիրավորվել են վերջին վեց տարիների ընթացքում առողջապահական հաստատությունների վրա զինված հարձակումների պատճառով։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականից ի վեր աշխարհում ավելի քան 7,4 հազար նման հարձակում է գրանցվել, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«2018 թվականից ի վեր, երբ մենք սկսեցինք վերահսկել առողջապահական հաստատությունների վրա հարձակումները, ԱՀԿ-ն ստուգել է ավելի քան 7400 հարձակում 21 երկրներում կամ տարածքներում, որոնք հանգեցրել են ավելի քան 2400 բուժաշխատողների և հիվանդների մահվան և 5000-ի վնասվածքների»,- նշել է գլխավոր տնօրենը՝ ելույթ ունենալով «Առողջության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով հանդիպման ժամանակ։ Գեբրիեսուսն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում «առողջապահական հաստատությունների և անձնակազմի վրա հարձակումների թիվը, մասշտաբը և ծանրությունը նկատելիորեն աճել են։ 2024 թվականին «ի լրումն Աֆղանստանի, Գազայի և Հաիթիի դեպքերի, ԱՀԿ-ն հաստատել է 1100 նման հարձակում Լիբանանում, Մյանմայում, Սուդանում, Ուկրաինայում և այլ երկրներում»:

ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային հանրությանը կոչ է արել «հասկանալ», որ առողջապահական հաստատությունների վրա հարձակումները մարդկանց առողջության իրավունքի, միջազգային իրավունքի խախտումներ են, և որ այդ հարձակումները «կարող են լինել ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն»: Նման հարձակումները կասեցնելու լավագույն միջոցը հակամարտությունների դադարեցումն է, եզրափակել է Գեբրեյեսուսը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով