2026 թվականը չպետք է ևս մեկ կորած տարի լինի Ֆրանսիայի համար․ Լըկորնյուն խոստացել է պետական կառավարման ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն խոստացել է պետական ​​կառավարման խոշոր բարեփոխումներ իրականացնել՝ ծախսերը կրճատելու նպատակով ,հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Փարիզում իր թղթակցին։

«Մենք պլանավորում ենք իրականացնել տասնամյակների ընթացքում պետական ​​կառավարման ամենակարևոր բարեփոխումներից մեկը։ Այս բարեփոխումը կվերանայի յուրաքանչյուր պետական ​​մարմնի պարտականությունները։ Մենք պետք է ազատենք պետությունը պարտքից և հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը վերադարձնենք 5%-ից ցածր մակարդակի։ Սա անցումային բյուջե է, որը չի կարող լուծել բոլոր խնդիրները»,-ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում)՝ և խոստանալով հաշվի առնել ընդդիմության պահանջները։

Նա նաև ընդգծել է, որ 2026 թվականը չպետք է ևս մեկ կորած տարի լինի Ֆրանսիայի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով