68-ամյա Քեթրին Քոնոլին դարձել է Իռլանդիայի նախագահ

Դուբլինի ամրոցում տեղի է ունեցել Քեթրին Քոնոլիի երդմնակալության արարողությունը, որից հետո նա հռչակվել է Իռլանդիայի Հանրապետության 10-րդ նախագահ, հաղորդում է BBC-ն։

Անկախ թեկնածու Քոնոլին ընտրվել է հոկտեմբերի վերջին՝ հաղթելով «Ֆինե Գել» կուսակցության թեկնածու Հիդեր Համֆրիսին:

68-ամյա Քոնոլիին նախագահի պաշտոնում նախորդում էր Մայքլ Հիգինսը, որի 14-ամյա պաշտոնավարումն ավարտվել է կեսգիշերին։

Իռլանդիայի Հանրապետության նախագահը երկրի ղեկավարն է և պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը, սակայն նախագահի դերը հիմնականում արարողակարգային է։

Քոնոլին 2016 թվականից Իռլանդիայի խորհրդարանի անդամ էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով