Լուկաշենկոն կարծում է, որ Պրիգոժինը «ձգտում էր միջուկայինի կոճակին»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ, իր կարծիքով, «Վագներ»ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինը 2023թ. հունիսին իր ապստամբության ժամանակ փորձել է խլել միջուկային զենքը, եւ դա անհանգստություն է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Արեւմուտքում։

«Ես զգացի, որ Ժենյա Պրիգոժինը ցանկանում է սեղմել միջուկային կոճակը»,- մեջբերել է ԲելՏԱ գործակալությունը Լուկաշենկոյի հայտարարությունները ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցից։ «Ես դա հասկացա օրվա կեսին, ոչ անմիջապես: Չէի էլ մտածում, որ Ժենյա Պրիգոժինը կարող է նման խելագարության հասնել»,- ասել է Բելառուսի նախագահը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա իրադարձությունների նման զարգացում, ինչն անընդունելի էր նաեւ արեւմտյան երկրների համար։

Լուկաշենկոյի խոսքով՝ Պրիգոժինի ապստամբության փորձի ժամանակ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտնել է բելառուսական հատուկ ջոկատայիններ ուղարկելու պատրաստակամության մասին՝ ուժեղացնելու համար Մոսկվայի պաշտպանությունը։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Պրիգոժինի հետ հեռախոսազրույցների ժամանակ համաձայնել է, որ «Վագներ» ՄՌԿ անդամները մեկնեն Բելառուսի տարածք։ «Այդպես ավարտվեց այդ հակամարտությունը»,- ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով