Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պատրաստ են մեկնել Միացյալ Նահանգներ։ Նրանք կարող են խաղաղության ծրագիր ներկայացնել, հայտնել է Daily Mail-ը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Սթարմերը եւ Մակրոնը պատրաստ են Զելենսկու հետ Վաշինգտոն մեկնել արդեն հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության ծրագրի շուրջ միասնական ճակատ ներկայացնելու համար։
Մասնավորապես, Daily Mail-ի դիվանագիտական աղբյուրները հաստատել են, որ հրադադարը կարող է սկսվել երկու կողմերի օդային եւ ռազմածովային ռմբակոծությունների դադարեցմամբ։ Աղբյուրը մանրամասնել է, որ մինչ այժմ վնասների մեծ մասը հասցվել է ռուսական օդային անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների պատճառով։
«Հաջողության դեպքում երկու կողմերն էլ կանցնեն ցամաքում հրադադարի, որը, ըստ աղբյուրի, «ավելի դժվար կլինի ստուգել եւ ավելի հեշտ խափանել», գրել է Daily Mail-ը:
Մասնավորապես, Սթարմերը հույս ունի համոզել Թրամփին երաշխավորել ԱՄՆ-ի կողմից անվտանգության «աջակցությունը», որը թույլ կտա Բրիտանիային, Ֆրանսիային եւ ձեւավորվող «կամավորների կոալիցիայի» մյուս անդամներին զորքեր ուղարկել Ուկրաինա խաղաղությունը պահպանելու համար՝ չվախենալով ռուսական ուժերի անհապաղ հարձակումից:

