Քասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին:

Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակելու են Երեւան մտնող մայրուղին։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ բնակիչները փակելու են ճանապարհը։ Նախորդ անգամ՝ ապրիլի 10-ին, համայնքի բնակիչները փակել էին Երեւան-Աշտարակ մայրուղին եւ պահանջում էին, որ չհանվի ավտոբուսային N 59 երթուղին։

Հիշեցնենք, որ Քասախ եւ Պռոշյան համայնքների բնակիչները ապրիլի 9-ին հանդիպել էին Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն քասախցիները չէին ստացել այն պատասխանը, որն ակնկալում էին։

Բանն այն է, որ 59 համարի ավտոբուսը շուրջ 2 տարի է ծառայում է քասախցիների համար, եւ երթուղին այժմ ուզում են հանել։ Պռոշյանի բնակիչների համար N 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին կհանվի։ Բնակիչները ապրիլի 10-ին նշել էին, որ պատրաստ են բոլոր խելամիտ որոշումները քննարկելու, իսկ հակառակ պարագայում՝ իրենց քայլերը լինելու են հաջորդական եւ ավելի ծանրակշիռ։

Ստացվում է այնպես, որ հասարակ քաղաքացու իրավունքները հերթական անգամ ոտնահարվում են, եւ հերթական անգամ հենց այդ նույն հասարակ քաղաքացին ստիպված է իր իրավունքները պաշտպանել փողոց փակելով»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով