Ապրիլի 22-ին Երեւանում ընթանում է Ազգային ժողովի արտահերթ նիստը։
Պատգամավորները քննարկում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Օրինագիծը ներկայացրել է հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Այն կքննարկվի արագացված կարգով։ Այս հանգամանքը տարակուսանք է առաջացրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների մոտ։ Նրանք, մասնավորապես, չեն հասկանում, թե ինչու է նման շտապողականություն առաջացել։

