Թուրքիայի իշխանությունները տեղեկություն չեն ստացել Ստամբուլում 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով շենքերի ավերման մասին։ Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Մենք դեռ ոչ մի ծանուցում չենք ստացել Ստամբուլում շենքերի ավերման մասին։ «Մեր բոլոր ստորաբաժանումներն աշխատում են տեղում»,- նախարարի խոսքերն է մեջբերել TRT Haber հեռուստաալիքը։
Թուրքիայի առողջապահության նախարարությունը նաեւ հայտնել է, որ «մինչ այժմ թեժ գծով կամ հիվանդանոցներում երկրաշարժի որեւէ բացասական հետեւանքների մասին տեղեկություններ չեն ստացվել»։

