Վեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա Արթենյան

Սոցիալական ցանցերում շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետի հուղարկավորության առիթով Վատիկան մեկնել է ՀՀ նախագահի օդանավով, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին  հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Վեհափառն իր ուղեկցող պատվիրակության հետ Հռոմ է ուղևորվել ապրիլի 25-ին սովորական չվերթով»,- հավելել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով