Հնդկաստանի բանակը հերթական անգամ նկատել է, որ Պակիստանը խախտում է հրադադարը Քաշմիրի հովտում վերահսկողության գծի երկայնքով, ինչը 11-րդ անընդմեջ խախտումն է, երկուշաբթի հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«2025թ. մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի ողջ երկայնքով դիմել են փոքր զենքերից կրակոցների՝ Ջամուի եւ Քաշմիրի Կուպվարայի, Բարամուլայի, Պունչի, Ռաջաուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի եւ Ահնուրի դիմաց գտնվող տարածքներում»,- նշել է նա:
Հնդկաստանի բանակի ներկայացուցիչն ավելացրել է, որ հնդկական զորքերը կրակոցներին պատասխանել են «արագ եւ համաչափ»: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Հնդկաստանը 3 323 կիլոմետր երկարությամբ սահման ունի Պակիստանի հետ, որը ներառում է մոտ 2 400 կիլոմետր միջազգային սահման Գուջարաթից մինչեւ Ահնուր Ջամուում, 740 կիլոմետր հսկողության գիծ Ջամուից Լեհ եւ 110 կիլոմետրանոց փաստացի ցամաքային դիրքագիծ Սիաչեն շրջանում:

