«Դевушка с ружьём, глаз народа» տելեգրամյան ալիքների կեղտոտ գործունեությունը

Վերջին շրջանում հայկական տեղեկատվական դաշտում ակտիվացել են մի շարք անանուն տելեգրամյան ալիքներ, որոնցից առանձնանում է так կոչված «девушка с ружьём, глаз народа»-ն։ Առաջին հայացքից սա կարող է թվալ սովորական քարոզչական հարթակ, սակայն խորքում այն ծառայում է մեկ նպատակին՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդի Լևոն Քոչարյանի քաղաքական պատվերներին։

Այս ալիքների իրական տերը Մինա անունով մի կին է։ Նա ամեն օր, ստանալով ֆինանսավորում Քոչարյանի ընտանիքի կողմից, զբաղվում է հայ հասարակությանը պառակտելու գործով։ Այդ ալիքներում հայհոյանքները, զրպարտությունները և սուտ մեղադրանքները դարձել են օրակարգ։ Թիրախ են դառնում բոլորը, ովքեր համարձակվում են չկիսել Քոչարյանի տեսակետը կամ քննադատել նրան:

Հատկանշական է, որ այս ալիքները գործում են բացարձակ անպատժելիության մթնոլորտում՝ իրենց համարելով անտեսանելի ու անհասանելի։ Սակայն պետք է հստակ ասել՝ խոսքի ազատությունը չի նշանակում հայհոյելու, զրպարտելու և մարդկանց արժանապատվությունը ոտնահարելու իրավունք։

Այսպես կոչված «քաղաքական լրատվամիջոցները» իրականում վերածվել են հարթակների, որտեղ տարածվում են կեղծ լուրեր, ստեղծվում է ատելություն և խորացվում հասարակական բևեռացումը։ Իսկ դրա հետևում կանգնած են ոչ թե ինչ-որ «անհայտ բլոգերներ», այլ հենց այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պետությունը վերածել են սեփական բիզնեսի։

Պետական կառույցները պարտավոր են արձագանքել։ Զրպարտության, վիրավորանքի և ատելության խոսքի համար կա օրենք, և «девушка с ружьём, глаз народа»-ի նման ալիքները պետք է պատասխանատվություն կրեն։

Ժամանակն է վերջ տալ քաղաքական պատվերով կեղտոտ քարոզչությանը, որը թունավորում է տեղեկատվական դաշտը։ Հանրությունը պետք է պահանջի ոչ միայն ճշգրիտ ու հավաստի տեղեկատվություն, այլև այն, որ նմանատիպ կեղծ հարթակների ետևում կանգնած անձինք պատասխան տան օրենքի առաջ:
Կարծիքի լրագրող Անի Տերտերյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով