Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը երթևեկել է մգեցված ապակիներով մեքենայով

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, պարեկները Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված:

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է, ով փորձում էր պարեկներին համոզել, թե «մի արձանագրեք, ես հետո «պլյոնկեքը» կհանեմ»:

Սակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվել է ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրել է մուգ թաղանթները:

Տիգրան Հ.-ն պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բաժիններից մեկում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով