Իշխանությունը միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել»․ Աբրահամյան

Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել, միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել», հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իր ՊՆ-ն հայտնում է, որ խոշոր գնումը 2024-25-ին է եղել ու դա արտացոլված է եղել ռազմական բյուջեով (որպես սպառազինության գնման ակտիվ շրջան 2022-25 թթ. է ներկայացվում), իսկ ՔՊ առաջնորդը փորձում է դա վարկերի դաշտ տեղափոխել, որոնց վավերացումը բացվածքով` ըստ նպատակների և ուղղությամբ, ԱԺ-ում է եղել:

Հասկանալի է, որ դժվար բացատրելի և ոչ պակաս բարդ մարսելի թեմա է 7-8 մլրդ դոլար գումար թողնել հասարակության, սերունդների վրա, բայց ձեր այդ «ֆռցնոցիները» ուրիշ տեղ կպատմեք:

Հիշեցնեմ, որ իշխանության այս մեկնաբանությունն իբրև արձագանք հնչեց Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին ֆոնին, երբ խոսվեց անվտանգության ուղղությամբ գործող ռեժիմի տապալումների և ծանր հետևանքների մասին», — գրել է պատգամավորը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով