Պոկերի սեղանից մինչև «պետական PR»․ Ի՞նչ է թաքնված «աստղային» այցերի ետևում

«Կազինոյի PR-ը՝ որպես «պետական ձեռքբերում»․ Երբ էժանագին շոուն փոխարինում է իրական քաղաքականությանը»

«Կարծիք»-ի մոտ է հայտնվել մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը Հայաստանում պոկերի սեղանի շուրջ դիլերություն անում։ Այս կադրերը փաստում են, որ նրա այցի իրական նպատակն ընդամենը օնլայն կազինոյի գովազդային նկարահանումն էր, այլ ոչ թե այն վեհ նպատակները, որոնք մատուցվում էին հանրությանը։

Վերջին շրջանում ականատես ենք լինում մի վտանգավոր միտման, երբ պետական քարոզչամեքենան և իշխանամերձ PR պատասխանատուները փորձում են ցանկացած միջազգային դեմքի այց Հայաստան ներկայացնել որպես դիվանագիտական կամ քաղաքական խոշոր ձեռքբերում։

Վառ օրինակ էր հենց Մայք Թայսոնի այցը, որը մատուցվեց մեծ աղմուկով ու փառաբանությամբ՝ որպես «երկրի միջազգային հեղինակության բարձրացում»։

Սակայն «Երկաթե Մայքի» այցի նպատակը ոչ սպորտային էր, ոչ էլ մշակութային կամ ներդրումային։ Նա Հայաստան էր ժամանել ընդամենը commercial նախագծում քարտեր բաժանելու համար։

Երբ private բիզնեսի սովորական ռեկլամային այցը շփոթվում կամ միտումնավոր նույնացվում է պետական նշանակության իրադարձության հետ, դա խոսում է քաղաքական մտքի սնանկության և PR-ով պետություն ղեկավարելու անհեռանկար փորձերի մասին։

Պետության հեղինակությունը ձևավորվում է ուժեղ տնտեսությամբ, անվտանգային համակարգով և լուրջ միջազգային պայմանագրերով, այլ ոչ թե կազինոյի սեղանից քարտեր բաժանող հայտնիներով։

Հասարակությունն արժանի է լուրջ, ազնիվ և պատասխանատու քաղաքականության։

Տեսանյութը՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով