Նավթի գինը բարձրանում է՝ Իրանի «տնտեսական մեկուսացման» վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքների ֆոնին

Նավթի գինը բարձրացել է ուրբաթ առավոտյան, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը կարող է շարունակվել «անորոշ ժամանակով»։ Սա կրկին բորբոքել է մտահոգությունները կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների խափանումների վերաբերյալ, հայտնել է CNBC-ն։Brent տեսակի էտալոնային նավթի ֆյուչերսներն աճել են 0,96 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 87,91 դոլարի (արևելյան ժամանակով ժամը 2:55-ի դրությամբ), մինչդեռ ամերիկյան WTI (West Texas Intermediate) տեսակի նավթի ֆյուչերսներն ավելացել են 1,08 տոկոսով՝ հասնելով 82,13 դոլարի։Հինգշաբթի օրվա աճուրդների ընթացքում երկու էտալոններն էլ նվազել էին 2 տոկոսով, սակայն շաբաթվա արդյունքներով շարունակում են ցույց տալ մոտ 4 տոկոս աճ՝ կայուն ռալլիի ֆոնին։ICE Brent Crude: 88,41 դոլար (+1,34 / +1,54%) — վերջին տվյալները՝ բրիտանական ամառային ժամանակով 9:00-ի դրությամբ․WTI Crude: 82,73 դոլար (+1,48 / +1,82%) — վերջին տվյալները՝ արևելյան ժամանակով 4:00-ի դրությամբ

Գնանշումների աճի պատճառները

Ուրբաթ գնային թռիչքը հաջորդել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարություններին։ Newsmax հեռուստաալիքի հարցազրույցում նա զգուշացրել է Իրանի «տնտեսական մեկուսացմանն» ուղղված աննախադեպ միջոցների կիրառման մասին՝ «այնպիսին, ինչպիսին երբեք դեռ չի եղել»։Բեսենթի հայտարարությունները հնչել են ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի այն խոսքերից հետո, որ ամերիկյան ուժերը կարող են անորոշ ժամանակով պահպանել իրանական նավահանգիստների շրջափակումը։Նավագնացության շուրջ լարվածությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ հինգշաբթի երեկոյան Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է, որ Իրանը հարձակվել է Abu Dhabi National Oil Company պետական ընկերության երկու նավերի վրա, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։Դրանից մեկ օր առաջ՝ հինգշաբթի օրվա աճուրդների ընթացքում, գնանշումները որոշ չափով իջել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել էր, թե նեղուցով նավթի արտահանման ծավալները, իբր, գերազանցում են բազմաթիվ անկախ գնահատականները։Այնուամենայնիվ, Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) չորեքշաբթի նշել է, որ նավթի համաշխարհային պահանջարկը ընթացիկ տարում կնվազի ավելի ուժեղ, քան նախկինում էր ենթադրվում՝ Հորմուզի նեղուցի շրջանում շարունակվող ճգնաժամի ֆոնին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով