«88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար. Ավետիք Բաբայան

Ժամկետանց սնունդ ու դեղ հանդուրժե՞նք, «88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։«Երևան քաղաքում բոլոր ցանցային սուպերմարկետները սուպերմարկետները ստուգվել են, բոլոր սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ: Չի եղել մի սուպերմարկետ, որտեղ ժամկետանց սնունդ չի եղել։ Մնացած խնդիրները դեռ չեմ ասում, չի կարելի, մեր բնակիչները ու քաղաքացիներն են գնում: Միայն 88 սուպերմարկետը չի եղել, եղել են բոլոր սուպերմարկետները, հիմա անցել ենք դեղատներին, ժամկետանց դեղեր և մանկական կերեր չենք հանդուրժելու»,- նշեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով