Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա  նոյեմբերի 3-ին, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 %-ից ավելին։

Մոլդովայում հոկտեմբերի 20-ին անցկացվել են նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու շուրջ հանրաքվե։ Նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98,11 %-ի հաշվարկի արդյունքներով Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 41,78 %-ը։ Երկրորդ տեղում ձայների 26,41 %-ով հայտնվել է ռուսամետ Սոցիալիստական կուսակցության քաղաքական գործիչ Ալեքսանդր Ստոյանոգլոն։

Իսկ ԵՄ-ին անդամակցելու շուրջ հանրաքվեի ձայների 98,29 %-ի հաշվարկի համաձայն՝ քվեարկողների 50 %-ը դեմ է քվեարկել մինչև 2030 թվականը երկրի միացմանը Եվրամիությանը, իսկ 50 %-ը սատարել է այդ նախաձեռնությունը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով