Դատարանը Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին (2001-2006) դատապարտել է 20,5 տարվա բանտարկության կոռուպցիայի գործով, որին խառն է Odebrecht բրազիլական շինարարական կորպորացիան։
«Դատական իշխանությունը 20 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել հանրապետության նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդային այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսին են գործարքը եւ փողերի լվացումը Միջօվկիանոսային ավտոմայրուղու մասին գործի շրջանակում»,- նշվել է X-ի երկրի դատական համակարգի էջում։
Դատարանի վարկածով՝ Տոլեդոն 35 մլն դոլար կաշառքի դիմաց օգնել է Odebrecht-ին ստանալ մայրուղու կառուցման պայմանագիրը, որը միմյանց է կապում Բրազիլիան եւ Պերուն։
Տոլեդոն ձերբակալվել է 2023թ. ապրիլին ԱՄՆ իշխանությունների կողմից Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ ապրում էր վերջին տարիներին, եւ արտահանձնվել է հայրենիք։ Ձերբակալման օրդերը գործում էր 2017 թվականից։

