AnTuTu հարթակը հրապարակել է Apple-ի տարբեր սարքերից օգտվողների գոհունակության հոկտեմբերյան վարկանիշը, որում ընկերության նոր սմարթֆոնն ավելի վատ դիրքեր է զբաղեցնում, քան հին ձախողված մոդելը։
Առաջին տեղում է Apple A14 Bionic չիպով iPad Air 4-ը, որը հոկտեմբերին ստացել է 96,55% դրական արձագանքներ։
Նրան հաջորդում է iPhone 12 mini-ն, որը գոհացրել է իր սեփականատերերի 95,96%-ին։ Հատկանշական է, որ կոմերցիոն տեսանկյունից այս մոդելը համարվում է ամենաանհաջողներից մեկը։ Թույլ վաճառքը և Apple-ի որոշումը՝ հրաժարվել մինի սմարթֆոններից՝ հօգուտ Plus տարբերակների միայն հաստատում են դա:
Լավագույն եռյակը եզրափակում է 11 դյույմանոց iPad Pro-ն՝ հիմնված Apple A12X չիպի վրա (95,82%):
Չորրորդ և հինգերորդ տեղերում են 11 դյույմանոց iPad Pro-ն (95,13%) և 12,9 դյույմանոց տարբերակը (95%), որոնց կատարողականությունը պայմանավորված է Apple-ի A12Z Bionic չիպով։
Վեցերորդ տեղը զբաղեցրել է բյուջետային iPhone SE-ն (2020թ.), որից գոհ է մնացել օգտատերերի 94,95%-ը։ Հաջորդը iPad Pro-ն է (94,77%)՝ 11 դյույմանոց էկրանով և Apple M1 չիպով:
Նոր iPhone 16 Pro-ն ընդամենը ութերորդ տեղում է և ստացել է դրական կարծիքների 94,43%-ը։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են iPad Air 5-ը և iPad mini 5-ը՝ համապատասխանաբար 93,66% և 93,38% ցուցանիշներով:
AnTuTu-ն ընդգծել է, որ վարկանիշը հիմնված է համացանցում օգտատերերի կարծիքների վրա: Որքան շատ դրական ակնարկներ է սարքն ստացել (հինգ աստղով), այնքան բարձր է վարկանիշը:

