Ռուսաստանը ցանկանում է, որ Իսրայելն «անհապաղ» դուրս բերի իր զորքերը Լիբանանից

ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Լիբանանի դեսպան Շաուկի Ֆարես Բու Նասսարի հետ։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր, իրավիճակը Լիբանանում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում լիբանանա-իսրայելական հակամարտության սրմանն առնչվող ներկա իրավիճակի շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ այս հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով, և իսրայելական զորքերը պետք է անհապաղ դուրս գան լիբանանյան տարածքից՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իրական խաղաղ ուղիների որոնման համար։

Զրուցակիցները հաստատել են կողմերի պատրաստակամությունը հետագա փոխգործակցության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով