ԱՀԿ-ն խաղաղության ձեռքբերման հույս ունի Գազայի հատվածում՝ Լիբանանի հետ համաձայնությունից հետո

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուսով է, որ Լիբանանում համաձայնությունից հետո խաղաղ կարգավորում կլինի նաեւ Գազայի հատվածում եւ Մերձավոր Արեւելքի ողջ տարածաշրջանում։ Այս մասին X-ում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն ողջունում է Լիբանանում հրադադարի համաձայնությունը, քանի որ վերջին թեժացումը հատկապես կործանարար էր առողջապահության համակարգի համար,- նշել է կազմակերպության ղեկավարը։- Մենք հուսով ենք, որ այն անհապաղ կիրականացվի եւ կհանգեցնի ամուր խաղաղության Լիբանանում, ինչպես նաեւ դրան կհաջորդեն շտապ գործողություններ Գազայի հատվածում եւ ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»։

Քաղաքացիական անձինք Գազայում «շատ են տառապում եւ փրկարար հրադադարի կարիք ունեն, լայնածավալ հումանիտար օգնության եւ խաղաղության այժմ, քանի դեռ չափից ավելի ուշ չէ», շարունակել է Գեբրեյեսուսը։ «Լավագույն դեղամիջոցը խաղաղությունն է»,- ամփոփել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով