Գիտնականները նշել են, թե ինչու չի կարելի սեղան նստել սմարթֆոնով

Դոկտոր Գարեթ Նյեն (Չեսթերի համալսարանի ֆիզիոլոգիայի դասախոս) նախազգուշացրել է, որ սմարթֆոնի վրա կարող են վնասակար միկրոբներ գտնվել, որոնք կարող են հայտնվել ճաշի սեղանին, գրել է Daily Mail-ը։

Դրանք կարող են առաջացնել ամեն ինչ՝ սննդային թունավորումներից մինչեւ մաշկի վարակներ։

«Դրանք հիմնականում աղեստամոքսային հիվանդություններն են, ինչպիսին են լուծը, փսխումը եւ ստամոքսի այլ խանգարումներ։ Բայց թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ դա կարող է առաջացնել լուրջ վարակներ, ինչպիսին են սեպսիսը կամ թոքաբորբը»,-նշել է նա։

Compare & Recycle-ի հետ զրույցում դոկտոր Նյեն պատմել է մանրէների որոշ տեսակների մասին, որոնք կարելի է գտնել սմարթֆոնի վրա։

«Դա կախված է այն բանից, թե ինչով է զբաղվում հեռախոսի տերը,- նշել է նա։- Բուժաշխատողները կարող են մի շարք մանրէներ աճեցնել, որոնք կարող են ծանր շնչառական հիվանդությունների պատճառ հանդիսանալ, օրինակ՝ Acinetobacter baumannii-ն, որը կարող է հանգեցնել մենինգիտի։ Իսկ բժշկության հետ կապ չունեցողները նախկինի պես կրում են մանրէներ իրենց հեռախոսների վրա, որոնցից ամենատարածվածը գրամոդրական սպորային մանրէներն են։ Դա կապված է սննդային թունավորումների եւ այլ խնդիրների հետ։ Հեռախոսների գրեթե բոլոր մակերեսներին կարող են տարածված լինել վտանգավոր E. coli մանրէներ եւ կղանքի ստրեպտոկոկեր»։

Դոկտոր Նյեի խոսքով՝ այդ մանրէները սովորաբար մեր սմարթֆոնների վրա հայտնվում են մեր սեփական ձեռքերի միջոցով։

«Ամեն օր մենք հպվում ենք մոտ 150 տարբեր առարկաների, եւ անգամ ավելի շատ, եթե դուք, օրինակ, գնում եք աշխատանքի»,- ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով