Հաագայում պայթյունի եւ հրդեհի պատճառով մասամբ քանդվել է բնակելի տուն. տուժել է 4 մարդ

Շաբաթ առավոտյան Հաագայի (Նիդեռլանդներ) բնակելի թաղամասում տեղի են ունեցել պայթյուն եւ հրդեհ բազմաբնակարան տանը, տեղեկացրել են տեղի հրշեջ ծառայությունում, չորս մարդ տուժել է, հայտնել է Reuters-ը։

«Ժամը 06.15-ին եռահարկ բնակելի տունը մասնակի քանդվել է, եւ հրդեհ է սկսվել։ Ներկա պահին կա չորս տուժած, նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- նշվել է Հաագայի հրշեջ ծառայության հայտարարությունում։

Հրդեհի պատճառների մասին չի նշվում։

Լուսանկարներում, որոնք հրապարակվել են X սոցցանցում հարեւան շենքից, տան հատվածներից մեկը մոխրացել է եւ վերածվել բեկորների։

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը հայտնել է, որ ցնցված է աղետի կադրերից եւ օգնություն է առաջարկել տեղի իշխանություններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով