«Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունը շաբաթ օրը ներկայացրել է կանցլերի իր թեկնածուին գալիք ընտրություններում՝ Ալիսա Վայդելին, տեղեկացրել է Associated Press-ը։
«Այլընտրանք Գերմանիայի համար»-ը (AfD), որը հիմնադրվել է 2013թ., հավանության բարձր ցուցանիշներ է ստանում եւ ներկայում երկրորդ կուսակցությունն է երկրում աջ կենտրոնամետ քրիստոնեա-դեմոկրատներից հետո։ Համազգային հարցումներում այն հավաքում է 18-19 տոկոս։
Առաջին դեպքն է, երբ AfD-ն առաջադրում է իր թեկնածուին կանցլերի պաշտոնում։
«Մենք ցանկանում ենք նորից Գերմանիան առաջ տանել։ Մենք ցանկանում ենք նորից լինել բարձրակետում ամբողջ աշխարհում»,- ասել է 45-ամյա Վայդելը՝ ընդունելով թեկնածությունը։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է։
Վայդելի խոսքով՝ նա նորից ոտքի կկանգնեցնի երկրի հիվանդ տնտեսությունը, կկանգնեցնի էներգետիկ նահանջը եւ կոշտ կերպով կկրճատի իմիգրացիան։

