Իտալական Պադուա քաղաքում աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստման վիրահատություն։ Այս մասին տեղեկացրել է քաղաքի հիվանդանոցա-համալսարանական վարչությունը։
«Այս կերպ լուծվում է իշեմիայի եւ ռեպերֆուզիայի պատճառած վնասը ինչպես օրգանը վերցնելու, այնպես էլ փոխպատաստման պահին, եւ կապահովվի սրտի ֆունկցիաների ավելի արագ վերականգնումը՝ սրտի հետվիրահատական արտադրողականության բարելավմամբ»,- նշվել է հաղորդագրությունում։
Պադուայի հիվանդանոցա-համալսարանական վարչության տվյալներով՝ պացիենտը ներկայում առողջ է։ Նրան պատրաստվում են դուրս գրել։
Նոյեմբերին ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները կարողացել են կառավարել արհեստականորեն ստեղծված օրգանների բջիջների խտությունը եւ դասավորությունը։ Աշխատանքի կարեւոր տարր է դարձել ռեցեպտորների օգտագործումը, որոնք նմանակել են NOTCH ընտանիքի սպիտակուցներին, դրանք պատասխանատու են բջիջների եւ հյուսվածքների փոխգործակցության համար։

