ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հետ, մինչ միջազգային հանրությունը պայքարում է սիրիական կառավարության փլուզման հետևանքների դեմ, հայտնում է CNN-ը։
Բաղդադում Բլինքենի հանդիպումը Սուդանիի հետ մեկ ժամից ավելի է տևել, որը վերջինն էր Թուրքիայում և Հորդանանում տեղի ունեցած հանդիպումների շարքում՝ Բաշար Ասադի վարչակարգի հանկարծակի տապալումից հետո Սիրիայի հանդեպ մոտեցումը համակարգելու հրատապ ջանքերի ֆոնին:
Քանի որ ԱՄՆ-ն աշխատում է իր տարածաշրջանային առանցքային գործընկերների հետ, ինչպիսին Իրաքն է, հատուկ ուշադրություն է դարձվում ապահովելու, որ «ցանկացած ժամանակավոր կառավարություն նաև երաշխավորի, որ Սիրիան չի օգտագործվելու որպես ահաբեկչության, ծայրահեղականության հենակայան և սպառնալիք չի ներկայացնելու իր հարևանների կամ դաշնակիցների համար»,- ավելի վաղ ասել էր Բլինքենը։
Նա նշել է, որ տխրահռչակ ահաբեկչական խմբավորումը (ԴԱԻՇ) «անկասկած, կփորձի վերախմբավորվել»։
Հանդիպումից հետո ունեցած ելույթում Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն և Իրաքը «վճռական են ապահովելու, որ ԴԱԻՇ-ը չկարողանա վերածնվել»:

