Երկուշաբթի օրը նավթի գնանշումները բարձրանում են Սուրբ Ծննդյան տոներից առաջ թույլ առևտրային ակտիվության ֆոնին:
Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,33 դոլարով (0,45%)՝ հասնելով 73,27 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 0,06 դոլարով (0,1%)՝ հասնելով 72,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում էլեկտրոնային առևտրի ժամանակ թանկացել են 0,38 դոլարով (0,55%)՝ հասնելով 69,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,08 դոլարով (0,1%)՝ հասնելով 69,46 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Անցած շաբաթվա ընթացքում Brent-ը էժանացել է 2,1%-ով, WTI-ն՝ 1,9%-ով։

