Կոնգրեսի հանրապետականները պատրաստել են օրինագիծ Գրենլանդիան գնելու վերաբերյալ. Reuters

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները օրինագիծ են պատրաստել, որը թույլ կտա ԱՄՆ    նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո բան կցություններ սկսել Գրենլանդիայի գնման շուրջ։ Այս մասին հայտնել է Reuters-ը,  որը ձեռք է բերել փաստաթղթի պատճենը։

Նրա տվյալներով՝ օրինագիծը կոչվել է Make Greenland Great Again Act՝ Գրենլանդիան կրկին մեծացնել ակտ, Թրամփի գլխավոր քաղաքական կարգախոսի` «Ամերիկան դարձնենք մեծ»-ի անալոգիայով: Փաստաթուղթը հեղինակել են Ներկայացուցիչների պալատի անդամներ  Էնդի Օգլսը եւ Դիանա Հարշբարգերը (երկուսն էլ Թենեսիից), եւ հունվարի13-ի    առավոտվա դրությամբ 10 օրենսդիրներ աջակցել են դրան:

Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, օրինագիծը պարունակում է կետ, ըստ որի՝ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հնարավորություն կունենա «բանակցությունների մեջ մտնել Դանիայի Թագավորության հետ՝ Գրենլանդիան ձեռք բերելու նպատակով»։

Բացի այդ, օրինագծի համաձայն, Թրամփը, եթե Դանիայի հետ համաձայնություն ձեռք բերվի, պետք է հինգ օրվա ընթացքում «համաձայնագիրը, ինչպես նաեւ հարակից բոլոր նյութերն ու լրացումները» փոխանցի Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով