Բելգիայի ոստիկանությունը փնտրում է Բրյուսելի մետրոյում կրակոցներ արձակած երկու անձի

Ոստիկանությունը որոնում է երկու կասկածյալների, ովքեր չորեքշաբթի օրը տեղի ունեցած հրաձգությունից հետո փախել են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի մետրոյի թունելներ, ասվում է Բրյուսելի դատախազության NBC News-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հայտնել են, որ ոստիկանությունը տեղի ժամանակով ժամը 6-ի սահմաններում ահազանգ է ստացել Բրյուսելի կենտրոնում գտնվող մետրոյի Clemenceau կայարանի վերևում կրակոցների մասին:

Այն բանից հետո, երբ տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել երկու կասկածյալների, սկսվել է խոշոր որոնողական գործողություն, որի ընթացքում ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են մի քանի պարկուճ:

Ժամանակավորապես փակվել են մետրոյի մի քանի կայարաններ։ Բելգիայի հասարակական տրանսպորտի ծառայության STIB-ի հաղորդմամբ՝ վեց գծերի սպասարկումը խափանվել է: Դատախազները հայտնել են, որ ոչ ոք չի տուժել:

Գերատեսչությունից հավելել են, որ դեռևս ոչ ոք ձերբակալված չէ, սակայն հետաքննությունը շարունակվում է։ Նշվում է, որ ահաբեկչական դրդապատճառների մասին որևէ ցուցում չկա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով