Երկուշաբթի լույս փետրվարի 17-ի գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան անօդաչու սարքերի միջոցով զանգվածային հարվածներ են հասցրել միմյանց։ Երկու կողմից էլ կան զոհեր։ Հարձակումներից մեկի հետեւանքով Կրասնոդարի երկրամասի Իլ գյուղում «նավթավերամշակման գործարանից ոչ հեռու» հրդեհ է բռնկվել, գրել է Shot-ը։ ՆՎԳ-ի հրդեհման մասին գրել է Mash-ը։
Իլի նավթավերամշակման գործարանը թողարկում է ապրանքային բենզին, դեկտեմբերին գործարանի արդիականացման համար ներդրվել է 70 մլրդ ռուբլի, տեղեկացրել է The Moscow Times-ը։
Ավելի ուշ Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը հաստատել է անօդաչուների զանգվածային գրոհը երկրամասի տարածքում։
ՌԴ ՊՆ-ում զեկուցել են 90 անօդաչուներ որսալու մասին. 28 դրոն Ազովի ծովում, 24-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 15-ը՝ Ղրիմում, 7-ը՝ Սեւ ծովում, երկուական՝ Կուրսկի եւ Ռոստովի մարզերում, մեկական՝ Բրյանսկի եւ Բելգորոդի մարզերում։
ՌԴ զորքերն իրենց հերթին գիշերը գրոհել են Ուկրաինան 147 «Շահիդներով եւ իմիտատոր-դրոններով Խարկովի, Պոլտավայի, Սումի, Չեռնիգովի, Չերկասկի, Կիեւի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի եւ Օդեսայի մարզերում։ 59 դրոն «անհետացել է» առանց բացասական հետեւանքների։ Թշնամու գրոհի հետեւանքով տուժել են Խարկովշչինան, Կիեւշչինան, Պոլտավշչինան եւ Զապորոժիեն»,- նշել են Ուկրաինայի ԶՈւ-ում։
Եղել են վթարային հոսանքանջատումներ ռուսական գրոհների հետեւանքով։ Ռուսական անօդաչուների հարվածներ է ստացել նաեւ Կիեւի մարզը։ Վիրավորվել է 2003թ. ծնված տեղի բնակիչը։

