Թուրքիայում 25 մարդ է ձերբակալվել թմրամիջոցների գործով

Թուրքիայում թմրանյութերի գործով իրականացվող լայնածավալ հետաքննության շրջանակներում 25 մարդ է ձերբակալվել, հայտնում է «Haber Global»-ը։

Բաքըրքյոյ շրջանի գլխավոր դատախազությունը Ստամբուլի ժանդարմերիայի վարչությանը հանձնարարել է իրականացնել կասկածյալների ձերբակալություններ, խուզարկություններ, փորձաքննություններ և հարցաքննություններ։

Ձերբակալվածների թվում են շոու-բիզնեսի և մեդիա ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ երգիչներ Իլյաս Յալչընթաշը, Սըլա Գենչօղլուն և Այբյուքե Ալդերեն, պրոդյուսերներ Ֆաթիհ Աքսոյը, Աթեշ Ինջեն, Շեֆիք Օմեր Դոլմանը, Այշե Նուր Բալջըն, մոդել Իրեմ Հազնեդարը և այլոք։

Դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունն իրականացվում է թմրամիջոցների և հոգեխթանիչ նյութերի օգտագործման, դրանց տարածմանը նպաստելու, ինչպես նաև օգտագործման համար տարածքներ տրամադրելու մեղադրանքների շրջանակներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով