Թրամփը հայտնել է Սիրիայում ԱՄՆ զինվորականների կողմից «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի ոչնչացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները հանգստյան օրերին Սիրիայում սպանել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին։ Այս մասին նա երկուշաբթի գրել է Truth Social-ում։

«Այս հանգստյան օրերին ամերիկյան զորքերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» անդամի դեմ: Ահաբեկիչների առաջնորդը ողջ տարածաշրջանում փոխգործակցել է «Ալ Քաիդայի» հետ»,- գրել է նա:

Թրամփը նաեւ շնորհավորել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Աայքլ Քուրիլային եւ ռազմական օդաչուներին հաջող գործողության առիթով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով