2026 թվականի երկրորդ քառորդում (եռամսյակում) Apple-ը ստացել է սմարթֆոնների վաճառքից համաշխարհային հասույթի ռեկորդային 49%-ը: Այս մասին հայտնում է 9to5Mac-ը՝ հղում անելով Counterpoint Research-ի հետազոտությանը: Սմարթֆոնների վաճառքից Apple-ի հասույթն աճել է 22%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. սա երկրորդ քառորդի համար ընկերության լավագույն ցուցանիշն է: Ընդհանուր առմամբ, սմարթֆոնների համաշխարհային շուկան ավելացրել է հասույթը 7%-ով, իսկ Apple-ը ցույց է տվել աճի ամենաբարձր տեմպերը խոշորագույն հինգ արտադրողների շարքում: iPhone-ի վաճառքի միջին գինը մեկ տարում 879 դոլարից հասել է 946 դոլարի: Apple-ը նաև ավելացրել է իր մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային մատակարարումներում 17%-ից մինչև 21%. սա ռեկորդ է երկրորդ քառորդի համար: Չնայած աճին՝ ընկերությունը պահպանել է երկրորդ տեղը մատակարարումների ծավալով՝ զիջելով Samsung-ին, որի մասնաբաժինը կազմում է 23%: Առաջին հնգյակի մյուս արտադրողները կրճատել են իրենց մասնաբաժինները: Ամենանկատելի անկումը գրանցվել է Xiaomi-ի մոտ՝ 14%-ից մինչև 11%՝ մատակարարումների 26% նվազման պայմաններում:Վերլուծաբանները նշում են, որ հիշողության միկրոսխեմաների (չիպերի) դեֆիցիտը ստիպել է շատ արտադրողների բարձրացնել գները՝ կոմպոնենտների ինքնարժեքի աճի պատճառով: Apple-ը հիմնականում անփոփոխ է պահել iPhone շարքի գները: Դա ամրապնդել է նրա դիրքերը շուկայում և նպաստել վաճառքի աճին, հատկապես Չինաստանում, Եվրոպայում և զարգացող շուկաներում: Counterpoint Research-ում սպասում են, որ առաջիկա քառորդներում ընկերությունը նույնպես կարող է բարձրացնել գները:026 թվականի երկրորդ քառորդում Apple-ը ստացել է սմարթֆոնների վաճառքից համաշխարհային հասույթի 49%-ը. սա ռեկորդային ցուցանիշ է: Ընկերության հասույթն աճել է 22%-ով, իսկ մասնաբաժինը մատակարարումներում հասել է 21%-ի: Samsung-ը մնացել է առաջատար առաքումների ծավալով: Apple-ի աճը կապված է նրա հետ, որ այն մյուսներից ավելի երկար է պահպանել գները՝ հիշողության դեֆիցիտի և կոմպոնենտների թանկացման ֆոնին:
2026-08-03

