Իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) շուտով դուրս կբերի Սիրիայի գաղտնի օբյեկտում պահվող միջուկային նյութերը այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը փոխըմբռնման է հասել Սիրիայի և Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը։Թրամփի վարչակազմը և ՄԱԳԱՏԷ-ն շտապ փորձում էին հասնել դիվանագիտական համաձայնության՝ ապահովելու նյութերի անվտանգ պահպանումը և կանխելու հակամարտության սրացումը Իսրայելի, Սիրիայի և, հնարավոր է, նույնիսկ Թուրքիայի մասնակցությամբ՝ այս զգայուն օբյեկտի պատճառով։Գաղտնի օբյեկտի շուրջ ամիսներ շարունակված դրամատիկ կուլիսային սպառնալիքների փոխանակումն ու դիվանագիտական բանակցությունները, որոնք ավարտվեցին մի քանի շաբաթ առաջ ձեռք բերված համաձայնությամբ, գաղտնի էին պահվում և նախկինում չէին լուսաբանվել ԶԼՄ-ներում։Ասադի իշխանությունները մշակել էին գաղտնի միջուկային ծրագիր, որի հիմքում ընկած էր Ալ-Քիբարում գտնվող գաղտնի ռեակտորը։2007 թվականին Իսրայելի կողմից ռեակտորի ռմբակոծումից հետո Սիրիայի միջուկային ծրագիրը հիմնականում ոչնչացվել էր։ Սակայն մի շարք գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական օբյեկտներ, ինչպես նաև պահեստարաններ պահպանվել էին և հիմնականում չէին օգտագործվում։Սիրիայում իշխանափոխությունից հետո ՄԱԳԱՏԷ-ն համաձայնագիր է ստորագրել նոր սիրիական կառավարության հետ, որը նրան թույլ է տվել այցելել Ալ-Քիբարի ռեակտոր և միջուկային գործունեության հետ կապված մի շարք այլ օբյեկտներ։Իսրայելցի երկու պաշտոնյաների խոսքով՝ Ասադը «Օբյեկտ 99»-ում պահում էր միջուկային նյութեր, որոնք Ալ-Քիբարում միջուկային ռեակտորի կառուցման նախագծի մաս էին կազմում։Թեև այդ օբյեկտում գտնվող նյութերը չեն կարող օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար, դրանք կարելի է օգտագործել «կեղտոտ ռումբ» պատրաստելու համար՝ սովորական պայթուցիկ սարք, որը տարածքի աղտոտման նպատակով ցրում է ռադիոակտիվ նյութեր, այլ ոչ թե առաջացնում միջուկային պայթյուն։
2026-08-11

