Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 63,5 դոլար

Նավթի գինը շարունակում է իջնել՝ ապրիլն ավարտելով վերջին երեք տարում նվազագույն ցուցանիշով, այն մտավախությունների ֆոնին, որ Վաշինգտոնի առեւտրային պատերազմը կթուլացնի համաշխարհային տնտեսությունը եւ էներգառեսուրսների պահանջարկը:

Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 63,50 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,75 դոլարով (1,17 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Երեքշաբթի այդ պայմանագրերը նվազել են 1,61 դոլարով (2,4 տոկոս)՝ հասնելով 64,25 դոլարի մեկ բարելի դիմաց։

Brent-ի բորսայական շրջանառության ժամկետը լրանում է չորեքշաբթի: Ավելի ակտիվ վաճառվող հուլիսյան պայմանագրերը նվազել են 0,78 դոլարով (1,23 տոկոս)՝ հասնելով 62,5 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,77 դոլարով (1,27 տոկոս)՝ հասնելով 59,65 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 1,63 դոլարով (2,6 տոկոս)՝ հասնելով 60,42 դոլարի մեկ բարելի դիմաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով