Չորեքշաբթի նավթի գինն իջնում է Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների հրապարակումից հետո, որոնք ցույց են տալիս ԱՄՆ-ում պաշարների կտրուկ աճ։
Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 76,68 դոլար, ինչը 0,32 դոլարով (0,42 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Երեքշաբթի այդ պայմանագրերն ավելացել են 1,13 դոլարով (1,5 տոկոս)՝ մեկ բարելը 77 դոլար։
WTI նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,35 դոլարով (0,48 տոկոս)՝ մեկ բարելը 72,97 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքն ավելացել է 1 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 73,32 դոլար։

