Նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է հինգշաբթի կայացած աճուրդներում՝ մոտ մնալով այս տարվա սկզբից ի վեր գրանցվող ցածր մակարդակին:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմում է մեկ բարելը 72,78 դոլար, ինչը 0,25 դոլարով (0,34 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի այս պայմանագրերը նվազել են 0,49 դոլարով (0,7 տոկոս)՝ մեկ բարելը 72,53 դոլար։
WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,17 դոլարով (0,25 տոկոս)՝ մեկկ բարելը 68,79 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,31 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 68,62 դոլար։

