Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,27 դոլարով (0,36 տոկոս)՝ մեկ բարելը 74,22 դոլար։ Ուրբաթ Brent-ը թանկացել էր 1,08 դոլարով (1,5 տոկոս)՝ մեկ բարելը 74,49 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,39 դոլարով (0,55 տոկոս)՝ մեկ բարելը 70,9 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 1,27 դոլարով (1,8 տոկոս)՝ մեկ բարելը 71,29 դոլար։

