Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 72,98 դոլար

Brent նավթի գինը երեքշաբթի առավոտյան բարձրանում է՝ վերականգնվելով նախորդ աճուրդների թույլ էժանացումից հետո։

Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,35 դոլարով (0,48 տոկոս)՝ մեկ բարելը 72,98 դոլար։ Երկուշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,31 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 72,63 դոլար։

WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,3 դոլարով (0,43 տոկոս)՝ մեկ բարելը 69,54 դոլար։ Նախօրեին դրանք էժանացել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 69,24 դոլար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով