FIFPRO․ Ինֆանտինոն չարաշահում է ՖԻՖԱ նախագահի լիազորությունները

Ֆուտբոլիստների համաշխարհային արհմիությունը (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա՝ FIFPRO) պաշտոնական հայտարարությամբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյին մեղադրել է լիազորությունները չարաշահելու մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինֆանտինոն մասնավոր ներդրողների հետ գաղտնի քննարկել է աշխարհի առաջնության անցկացման իրավունքների մի մասը ՖԻՖԱ-ից օտարելու եւ մասնավոր բիզնեսին վաճառելու ծրագիրը։ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ եվրոպական հավաքականները կբոյկոտեն աշխարհի առաջնությունը, եթե այն նախագիծը կյանքի կոչվի։

«Ֆուտբոլիստների սերունդների կողմից կայացրած աշխարհի առաջնության սեփականության եւ կառավարման կառուցվածքի փոփոխության ծրագիրը մշակվել է գաղտնի, քննարկվել է փակ դռների հետեւում, գրեթե համաձայնեցվել էր նախքան ՖԻՖԱ-ի Խորհուրդը, ազգային ասոցիացիաները, ֆուտբոլիստներն ու ճանաչված հետաքրքվող կողմերը տեղեկացան դրա գոյության մասին։ Դա ընդամենը կառավարչական սխալ չէ։ Դա նախագահի լիազորությունների աղաղակող չարաշահում է»,- նշվում է FIFPRO-ի հայտարարությունում։Օգոստոսի 5-ին Ռաբատում (Մարոկկո) տեղի ունեցած Գործադիր կոմիտեի նիստից հետո ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ աշխարհի առաջնության անցկացման իրավունքի վաճառքի նախագիծը հանվել է օրակարգից եւ այլեւս չի քննարկվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով