Լևոն Քոչարյանի հերքումներն ընդդեմ իրականության. ովքե՞ր են թիրախավորում դաշնակցականներին

Վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է մի ուշագրավ հանդիպում, որը բացահայտում է «Հայաստան» դաշինքի ներքին խոհանոցի որոշ մութ անկյուններ։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպում են պահանջել Լևոն Քոչարյանի հետ՝ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Հարցը վերաբերում է տելեգրամյան այն ալիքներին (մասնավորապես՝ «Բոլոլա»-ին), որոնք ամենօրյա ռեժիմով թիրախավորում, վարկաբեկում և սուտ տեղեկություններ են տարածում հենց դաշնակցական գործընկերների հասցեին։ Հետաքրքրականն այն է, որ հանդիպման ընթացքում Լևոն Քոչարյանը կտրականապես հերքել է իր որևէ կապը տվյալ ալիքների հետ։
Սակայն այս հերքումը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում, եթե հաշվի առնենք նախկին «փորձը»։ Ժամանակին նա նույնպիսի համառությամբ հերքում էր կապը Բորիս Մուրազիի, Քրիստինա Նազարյանի և «девушка с оружием» տելեգրամյան ալիքի հետ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանցից շատերը հետագայում հայտնվեցին հենց «Հայաստան» դաշինքի ցուցակներում։ Ավելին, մեր տրամադրության տակ եղած տեղեկություններով՝ Դաշնակցության ներսում քաջատեղյակ են, որ «Բոլոլա» տելեգրամյան ալիքի հետևում կանգնած է Քրիստինա Նազարյանը, ով, ըստ որոշ տվյալների, ուղիղ վարձատրվում է հենց Լևոն Քոչարյանի կողմից։
Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում մեկ բան՝ ավագ և կրտսեր Քոչարյանները փաստացի հայտնվել են քաղաքական լուսանցքում։ Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ նրանք կորցրել են նախկին վերահսկողությունը և իրենց իսկ ստեղծած «քաղաքական խաղերի» պատանդն են դարձել։ Տարբեր հարթակներում նրանց նեղվելն ու պաշտպանվելու փորձերը միայն հաստատում են, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։
Այն, թե ում են Քոչարյանները մեղադրում սեփական ձախողումների և սխալների համար, արդեն իսկ ակնհայտ է, սակայն այդ թեմային մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով