Փաշինյան-Քոչարյան «տանդեմը»․ Ինչպես գողացվեցին Ծառուկյանի ձայները

Kartsiq.am-ի բազում հրապարակումների մեջ անդրադարձել ենք այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը գործում են փոխհամաձայնեցված և իրար հետ։

Բայց այսօր պետք է ուշադրություն դարձնել այն կոնկրետ մեխանիզմին, թե ինչպես իրականացվեց Գագիկ Ծառուկյանի ձայների բացահայտ գողությունը։
Ձայները չգողացվեցին միայն քարոզարշավի ընթացքում, այլ հենց տեղամասերում՝ թվեր նկարելու միջոցով։ Մի շարք ընտրատեղամասերում Ծառուկյանի ձայները պարզապես սխալ գրանցեցին, իսկ երբ պետք էր կատարել օրենքով սահմանված վերահաշվարկը, մի շարք կարևոր տեղամասերում վերահաշվարկ պարզապես չանցկացրեցին։

Այս կեղծված ու գողացված ձայների հաշվին՝ Նիկոլը վերարտադրվեց ու նորից ընտրվեց վարչապետ, Քոչարյանն էլ անցավ Ազգային ժողով։ Նրանք երկուսով արեցին սա․ մեկը փակեց աչքերը տեղամասերում տեղի ունեցող ապօրինությունների վրա, մյուսը օգտվեց դրանից, որպեսզի երկուսով կիսեն քաղաքական դաշտը։ Բայց ամենացայտուն ապացույցը տնտեսական ու քաղաքական ճնշումների դաշտում է․

Քոչարյանի բիզնեսները ծաղկում են․ Քոչարյանի և նրա ընտանիքի բիզնեսները Հայաստանում անխափան աշխատում են, ծաղկում ու բարգավաճում։
Ծառուկյանինը՝ խլում են ու քաղաքականապես ճնշում․
Մինչդեռ Ծառուկյանի պարագայում պետական ողջ ապարատը լծված է նրա ունեցվածքը խլելու, ակտիվները պետականացնելու, տուգանելու և բիզնեսները քանդելու գործին։ Ավելին՝ քաղաքական հաշվեհարդարն ու ճնշումները հասան իրենց գագաթնակետին, երբ Ծառուկյանին ցուցադրաբար, գետին պառկեցնելով ձերբակալեցին, իսկ այնուհետև՝ կալանավորեցին։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է մեր պնդումը․ Նիկոլն ու Քոչարյանը մեկ թիմ են։

Նրանք տեղամասերում վերահաշվարկ չանելով գողացան Ծառուկյանի ձայները, իսկ հիմա միասին փորձում են տնտեսապես ու քաղաքականապես ոչնչացնել նրան։

Լրագրող Աննա Կարապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով